ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
Ես երեկ վարչության նիստին մասնակցել եմ, իմ գործընկերները ինձ միջադեպի հետ կապված բազմաթիվ հարցեր են տվել՝ պարզաբանելու այս կամ այն դրվագը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած ՔՊ վարչության նիստից և նիստին իր մասանակցությունից։
«Հետո ես դուրս եկա նիստից, որովհետև վարչության անդամ չեմ»,- ասաց նա և հավելեց, որ իր բացակայության ընթացքում չգիտի, թե ինչ որոշումներ են կայացրել։
Աղազարյանը նշեց, որ ոչ մի դժգոհություն չի եղել, իր հետ շատ սիրալիր ճշտոմներ են արել ԱԺ միջադեպի հետ կապված։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ