Վարդապետյանը և Չինաստանի գործերի հավատարմատարը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ պայքարը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

news_4687_3227135896

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, քննարկվել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը:

--00—ՅՄ