Հաագայում հանդիպել են Վարդապետյանը և ՄԱԿ ԱԲ կենտրոնի ղեկավարը․ քննարկվել է համագործակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

news_4680_3097476161

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի (UNICRI) արհեստական բանականության և ռոբոտաշինության կենտրոնի ղեկավար Իրակլի Բերիձեի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովն ու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները։

--00—ՅՄ