Ստրուկներին պահոց է Փաշինյանն ուղարկում, դատավորները քրգործեր կարելու նոր զանգեր են ստանալու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Օգտագործվածներին շպրտելու հերթական փուլն է սկսվել, մի խումբ ստրուկներ պետք է իրենց պահոցում հարմար տեղավորվեն, Փաշինյանը պետք է ցույց տա, որ ինքը մեղավոր չէ։ Պաշտոնանկություններով բովանդակային տարբերություն չի լինելու, մեկը կգտնվի, որ դատավորներին կզանգի և նոր քրգործեր կկարվեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 

«Իշխանությունում «բառդակ» է, այսպես հեռուն չենք գնա, վերականգնման ճանապարհի խիստ անհրաժեշտություն կա, եթե չկանխենք, մինչև վերջին քարը քանդելու են։ Նիկոլն այլևս աջակցություն չունի, հասարակությունը ատում է նրանց»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով ընդդիմության պայքարին՝ Մկրտչյանը նշեց, որ քաղաքացին կարող է տեսնել, թե ում հանդեպ է իշխանությունը հանդուրժողական․ «Փաշինյանի հետ խոսելու ոչինչ չկա, մենք ԱԺ ամբիոնը մի նպատակի համար ենք ծառայեցնում՝ նրա դավաճանական գործունեությունը բացահայտելու և երեսին դա շպրտելու համար»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ