Վեջս չի, Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, դավանափոխ դաշնակցականների վերջը դա է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Վեջս չի, Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, դավանափոխ դաշնակցականների վերջը դա է։ Այսօր այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։

«Հովիկ Աղազարյանին ասել էի, որ «գլխին սարքելու» են, իր մանդատը դնել-չդնելու մասով կտխրեմ, թե չէ՝ ոչ ավել, քան թե իմանամ, որ Վիետնամում բրնձի բերքն այս տարի վատ ա եղել, հեչ վեջս չի ոչ իրա ճակատագիրը, ոչ Դաշնակցությունից փախած, այսօր Շիրակի մարզպետ աշխատողի ճակատագիրը, ոչ Ազատամուտի նախկին դաշնակցական համայնքապետի ճակատագիրը։ Հովիկ Աղազարյանի դեպքը մի փոքր ուրիշ ա, մենք ենք հեռացրել նրան, ինքը չի գնացել, բայց բոլոր դավանափոխ, կուսակցափոխների վերջը դա է լինելու», - նշեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

 

--00—ԱՊ