Հակակառավարական ուժերը ներխուժել են Հալեպ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

photo_2024-11-29_18-51-01

Զինված խմբավորումները կարողացել են ներխուժել Սիրիայի Հալեպ քաղաք՝ երկու օր շարունակվող բուռն մարտերից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «skynewsarabia»-ն։

Ըստ տեղական աղբյուրների՝ քաղաքի տարբեր շրջաններում բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կան մարդկային կորուստներ և ավերածություններ։ Տեղական իշխանությունները հայտարարում են, որ զինված խմբերը փորձում են վերահսկողություն հաստատել քաղաքի ռազմավարական վայրերի վրա։

 --00—ՅՄ