ՀՀԿ ԵԿ-ն պայքարում է քաղաքի տարբեր հատվածներում թմրամիջոցների գովազդի տարածման դեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

անն

Հենրիխ Դանիելյանը գրում է. «ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված քաղաքի տարբեր հատվածներում թմրամիջոցների գովազդի տարածման դեմ պայքարին։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը թմրամիջոցների օգտագործման վնասների վերաբերյալ և նպաստել ավելի ապահով ու բարենպաստ միջավայրի ձևավորմանը՝ հատկապես երիտասարդների համար։

Ակցիայի շրջանակներում մասնակիցները հետևողականորեն հեռացնում են քաղաքային տարածքներում՝ պատերին, շենքերին և այլ հանրային վայրերում հայտնաբերված թմրամիջոցների գովազդային նշանները։ Բացի այդ, բնակչությանը տրամադրվում է համապատասխան տեղեկատվություն խնդրի էության և դրա հետևանքների մասին՝ նրանց ներգրավելով կանխարգելիչ նախաձեռնություններին աջակցելու գործում»։

 --00—ԼՀ