Խորհրդարանը հաստատեց 2025 թվականի ՀՀ պետական բյուջեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ռ.jp

2025թ–ի ՀՀ պետական բյուջեն ԱԺ–ն ընդունեց 66 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35.5 մլրդ դրամով: Ծախսերը կկազմեն 3 տրլն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 706 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 մլրդ դրամ:

Կառավարության պահուստային միջոցները, ըստ բյուջեի նախագծի, ավելացել են 3.3 մլրդ դրամով: 

Պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1.6 մլրդ դրամով։

--00—ԼՀ