ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Շիրակի դեռևս գործող մարզպետ Մուշեղ Մուրադյանը տեղյակ չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շուտով ազատվելու է աշխատանքից, իսկ նրա փոխարեն մարզպետ է նշանակվել է ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը, որը երեկ մանդատից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, վերջինս էլ այն արագ ստորագրել էր։
«Ես տեղյակ չեմ», - ասաց նա 24News-ի հետ զրույցում ու հավելեց, թե «ինքը թիմի մարդ է»։ «Եթե իմ ղեկավարը որոշի, որ չպետք է աշխատեմ մարզպետ, ուրեմն չեմ աշխատի», - հավելեց նա՝ ի նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Դավիթ Առուշանյանը երեկ մեզ հետ զրույցում ասել էր, որ մանդատից հրաժարվում է «այլ աշխատանքի» անցնելու կապակցությամբ, սակայն չէր նշել, թե կոնկրետ ինչ գործ են նրան առաջարկել կառավարությունում։ 24News-ի հետ զրույցում բարձրաստիճան ՔՊ-ականներից մեկը հավաստիացրել էր, որ հենց Առուշանյանը նշանակվելու է հենց մարզպետ։
Ի դեպ, կառավարության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը խիստ նկատողություն էր տվել Շիրակի գործող մարզպետ Մուրադյանին այն բանի համար, որ նա մարզի համայնքներից մեկի դպրոցում թույլ էր տվել բացել բանակի գեներալներից մեկին նվիրված անկյուն։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ