Պուտինը ծրագրում է արտասահմանյան այցեր հունվարին․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Capture

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է արտասահմանյան այցեր հաջորդ տարվա հունվարին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դրանք կլինեն հունվարին», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով նախագահի առաջիկա այցերի մասին հարցին։

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ են նախատեսված այցերը։

«Մենք ձեզ կտեղեկացնենք»,- հավելել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Պուտինը արտասահմանյան այցով եղել է Ղազախստանում նոյեմբերին, որտեղ մասնակցել է ՀԱՊԿ գագաթնաժողովին։

--00—ՅՄ