Դատախազությունն ընթացք է տվել Թովմասյանի հաղորդմանը՝ Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

չա.jp

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը՝ Տարոն Չախոյանի դեմ։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը հայտարարել էր, որ այն բանից հետո, երբ Հովիկ Աղազարյանի հեռախոսի բովանդակության տարածման անթույլատրելիության հարցով դիմել է իր միջազգային գործընկերներին, հայտնվել է Կառավարության թիրախում։

«Իմ գրության մեջ հատուկ շեշտել էի, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքերը թիրախավորված հոդվածներ են տարածել պատգամավոր Աղազարյանի սեռական կողմնորոշման վերաբերյալ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ