ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Հայաստանցի մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչներ Թեհրանի Հայ դատի գրասենյակում, հանդիպել են իրանցի քաղաքագետների հետ ու ծանոթացել նրանց տեսակետներին Իրան-Հայաստան կարևորագույն հարցերի շուրջ։
Խոսելով Սյունիքում հնարավոր ադրբեջանա-թուրքական ներխուժման վտանգի մասին՝ «Ջահանե Մոասեր» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Շոայբ Բահմանը հայտարարել է, որ իրանական կառավարությունը պատրաստ է Հայաստանի այս երկրամասում զորք տեղակայել, ինչպես նաև հայ-իրանական միացյալ զորավարժություններ անցկացնել, որպեսզի խափանվի ներխուժման հնարավոր վտանգը, սակայն Հայաստանի իշխանությունները կա'մ մերժում են, կա'մ չեն պատասխանում այս առաջարկներին։
24News-ի տնօրեն Նարեկ Գալստյանի այն դիտարկմանը, թե 2020 թ-ի պատերազմի ժամանակ Իրանը ողջունում էր Ադրբեջանի «տարածքային ամբողջականության հաստատումն» ու Արցախի օկուպացիան՝ քաղաքագետը պատասխանել է, թե Թեհրանում հասկացել են, որ խոշոր սխալ են գործել այդ ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ