Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյայի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

photo_2024-12-30_14-17-23

Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, հայտնում է «Ազատություն»-ը։

Մոտ 5 ամիս առաջ Աբովյանը կալանավորվել էր վանաձորցի գործարարներից շինարարության հետ կապված պաշտոնական փաստաթղթերի դիմաց կաշառք ստանալու մեղադրանքով: Նրա երկամսյա կալանքի ժամկետը մեկ անգամ երկարացվել էր: Փաստաբանների հերթական միջնորդությունն այս անգամ դատարանը բավարարել ու նրա խափանման միջոցը փոխել է:

Քանի որ դատարանը կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնյայի հետ շփումները սահմանափակել է, հնարավոր չեղավ կապ հաստատել նրա հետ: Փաստաբան Արեն Մնացականյանն էլ հրաժարվեց մեկնաբանությունից, ասաց՝ նախընտրում են չխոսել դատաքննության փուլում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ