ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետելյոն հրահանգել է ուժեղացնել անվտանգության միջոցները՝ կապված ահաբեկչական հարձակումների սպառնալիքի հետ։ Այս մասին հայտնում է AFP-ն։
«Հաշվի առնելով ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակը՝ կարգադրում եմ առավելագույնս բարձրացնել զգոնության մակարդակը և ուժեղացնել անվտանգության միջոցները զանգվածային մշակութային, սպորտային կամ ժամանցային միջոցառումների ժամանակ»,- մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքերը։
Նա հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել զանգվածային միջոցառումների մասնակիցներին զննելու համար պատասխանատու իրավապահների վերապատրաստմանը։ Բացի այդ, ըստ նախարարի, անհրաժեշտ է ուժեղացված միջոցներ ձեռնարկել մեքենաների օգտագործմամբ ահաբեկչական հարձակումները կանխելու համար։
Ռետայոն հիշեցրել է, որ վերջին ահաբեկչությունները Գերմանիայում և Միացյալ Նահանգներում «ցույց են տալիս ահաբեկչական սպառնալիքի լրջությունը»։
--00—ՅՄ