Թուրքիան վերջ կտա ահաբեկչության սպառնալիքին․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Capture

Թուրքիան մեկընդմիշտ վերջ կտա ահաբեկչության սպառնալիքին, ահաբեկիչների վախճանը մոտ է, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Անկարան ակնկալում է ամռանը լուծել Իրաքի հետ սահմանի անվտանգության հարցը։ Նրա խոսքով՝ թուրքական կողմը ձգտում է նաև Սիրիայում 30-40 կմ անվտանգության միջանցք ստեղծել։ Ապրիլին Էրդողանի Իրաք կատարած այցի ժամանակ կողմերը պայմանավորվել են, որ Բաղդադը թույլ չի տա Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն օգտագործել Իրաքի տարածքը՝ Թուրքիայի վրա զինված հարձակումներ իրականացնելու համար։ Այդ մասին հայտնել է Իրաքի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը։

Համաձայնագիրը «մոտավորապես նման է» 2023 թվականին Թուրքիայի և Իրանի միջև անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրին։

«Ահաբեկչության դեմ մեր պայքարը կշարունակվի մինչև վերջ։ Ի վերջո, մենք կրկին հաղթանակած կլինենք։ Նրանց սպասվող վերջն արդեն մոտ է։ Նրանք (ահաբեկիչները) պետք է պատասխան տան այս երկրի (Թուրքիայի) ժողովրդին պատճառած ցավի համար։ Մենք մեկընդմիշտ վերջ կդնենք ահաբեկչության խնդրին, այդ իսկ պատճառով նրանք աջ ու ձախ են վազում աջակցություն փնտրելու համար, ինչ էլ որ անեն, դա նրանց չի օգնի», - ասել է թուրք առաջնորդը ինքնաթիռում։

--00—ՅՄ