ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Պիեռ Պուալյևրը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում թույլ չտալ երկրի միացումը ԱՄՆ-ին և ապահովել նրա սահմանների անվտանգությունը, այդ թվում՝ Արկտիկայում։
«Կանադան երբեք չի դառնա 51-րդ նահանգը, մենք մեծ և անկախ երկիր ենք», - ասել է քաղաքական գործիչը։
Պուալյևրը նաև հայտարարել է, որ մտադիր է ապագայում ապահովել Կանադայի սահմանների լիարժեք անվտանգությունը։ «Երբ ես դառնամ վարչապետ, մենք կվերականգնենք մեր զինված ուժերը և հետ կվերցնենք հսկողությունը սահմանի վրա, մենք կվերցնենք վերահսկողությունը Արկտիկայի վրա», - ասել է ընդդիմության առաջնորդը։
Նա նաև մեղադրել է ներկայիս վարչապետ Ջասթին Թրյուդոյին ամերիկացիներին «այս ակնհայտ բաները» չփոխանցելու համար:
--00—ՅՄ