ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Կանադայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը: Այս մասին korrespondent.net-ի հաղորդմամբ՝ հայտնել է Կանադայի առողջապահության նախարարությանը:
Մարտի 24-ի երեկոյի դրությամբ Կանադայում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 3385 դեպք, չնայած, որ նույն օրվա առավոտվա դրությամբ վարակվածների թիվը 1959 էր: Այդպիսով՝ օրվա ընթացքում վարակվածների թիվն աճել է գրեթե 75%-ով:
Նշվում է, որ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 35 մարդ:
Կանադայում օրական կորոնավիրուսի թեստ է անցնում շուրջ 10 000 քաղաքացի, չնայած որ ավելի վաղ այդ ցուցանիշը ավելի քիչ էր: Համաճարակի բռնկման պահից թեստավորվել է շուրջ 142 000 կանադացի:
Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 25 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 290 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվը 18 է, փաստացի բուժվողներինը՝ 272, բացասական թեստերը՝ 1440, մահվան ելքերը՝ 0:
Կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել 3 պայմանագրային զինծառայողից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը: