Բա որ Արցախը մտնելու էր Ադրբեջանի կազմ, ինչու՞ էիք գոռում ՝ Արցախը ՀՀ է և վերջ․ հարցեր՝ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Շա.

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Հարցեր Արարատ Միրզոյանին…

Բա որ Արցախը մտնելու  էր Ադրբեջանի կազմ, ինչու՞ էիք գոռում ՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Ինչու՞ էիք ասում՝ Ակնան մեր հայրենիքն է։

Ինչու՞ էիք ասում՝ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։

Ինչու՞ էիք ասում ՝ ի՞նչ պետք է ,դա էլ բանակցում ենք։

Ինչու՞ էիք ասում՝ բանակցում ենք սեփական կետից։

Ինչու՞ էիք ասում՝ նոր պատերազմ,նոր տարածքներ։

Ինչու՞ էիք ասում ՝ առանց Արցախ չկա Հայաստան։

Ինչու՞ էիք Շուշիում ինագուրացիա անում։

Ինչու՞ էիք գոռում՝ հաղթելու ենք։

Ինչու՞ էիք  ասում ՝սա նոր Սարդարապատ է։

Ինչու՞ 5 հազար հայորդու տարաք սպանդի։

Ինչու՞…

Որովհետեւ պետք է պատերազմով հանձնեիք Արցախն ու կոտրեք հայի ողնաշարը։

Ու ասեմ ինչու՞…քանի որ դուք փաստացի Հայաստանի ադրբեջանացման մունետիկներն եք»։

--00—ԼՀ