Ավարտվեց ԿԿՀ անդամի թափուր պաշտոնում ընտրվելու նպատակով հայտ ներկայացնելու վերջնաժամկետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

64899ddedfdbebda633391e0bf137831_M

Հունվարի 20-ին ավարտվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում ընտրվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետը։ Հունվարի 21-ին Մրցութային խորհուրդը նիստ գումարեց՝ ներկայացված երկու հայտերն ուսումնասիրելու նպատակով։ Երկուսն էլ համապատասխանում էին օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, հետևաբար և հաստատվեցին խորհրդի կողմից, հայտնում է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Այսպիսով՝ ունենք երկու հավակնորդ՝ Մարիաննա Բաղինյանը և Գարիկ Մինասյանը, որոնց բարեվարքությունն ուսումնասիրելու նպատակով այսօր արդեն Մրցութային խորհուրդը, ԱԺ աշխատակազմի միջոցով, հարցումներ է ուղարկել մի շարք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների։ 

Հարցումների պատասխանները ստանալուն պես Մրցութային խորհուրդը կգումարի նիստ, կուսումնասիրի դրանք, և կնշանակի մրցույթի հարցազրույցի փուլի օրը և ժամը, ինչի մասին կտեղեկացնեմ հավելյալ»։ 

--00—ՅՄ