Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայի հարցով դիվանագիտական նախաձեռնություններին. Ֆիդան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

ֆի

Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայի հարցով դիվանագիտական նախաձեռնություններին, դա հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ ասուլիսի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ֆիդանի խոսքով՝ ուկրաինական հակամարտությունը մոտենում է բեկումնային կետին։

«Դիվանագիտությունը կայուն և արդար լուծման միակ տարբերակն է։ Մենք պատրաստ ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են բանակցային գործընթացի աշխուժացմանը՝ պատերազմի շուտափույթ դադարեցման նպատակով», - ասել է Ֆիդանը։

--00—ԼՀ