ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Հաքերային հարձակում է իրականացվել Թբիլիսիի հասարակական տրանսպորտի վճարային համակարգի վրա, որը կառավարվում է «Վրաստանի բանկի» կողմից. որոշում է կայացվել անջատել համակարգը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Հետաքննությունը միանշանակ կպարզի, թե որտեղից է տեղի ունեցել կիբեռհարձակումը: Ներկայում ավտոբուսներով և միկրոավտոբուսներով երթևեկության համար վճարումը դադարեցված է: Աշխատանքներ են տարվում վճարային համակարգի վերականգնման ուղղությամբ», - ասել է նա։
Ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղևորները քարտերով վճարումներ կատարելիս սարքերից լսել են Վրաստանի և Եվրամիության օրհներգերը, վրացի նախկին քաղաքական գործիչների ելույթները, ինչպես նաև «Կեցցե Վրաստանը: Կեցցե Ուկրաինան» բացականչություններ։
Վերգետնյա փոխադրամիջոցներով երթևեկությունը ժամանակավորապես անվճար են դարձրել:
--00—ԼՀ