ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Առողջապահության նախարար Անահիտ Աանեսյանը «Ֆեյբուք»-ի իր էջում հրապարակել է տվյալներ 2024 թվականին ՀՀ-ում հաշվառված «վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն» ունեցող հիվանդներին դեղորայքի տրամադրման ընթացքի մասին:
«Տարեկան շուրջ 1000 պացիենտի, այդ թվում` ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող, զուգակցված վարակներ (ՁԻԱՀ, ՄԻԱՎ, տուբերկուլոզ) ունեցող պացիենտներին, անխափան տրամադրվել են հակավիրուսային նորագույն դեղեր` անվճար կարգով:
Ընդհանուր առմամբ 2020-2024թթ. ընթացքում բուժում է ստացել 3298 պացիենտ, որոնցից 95%-ը` շուրջ 3133 պացիենտ, լիովին բուժվել է:
2025 թվականին դեղապահովման ծրագիրը շարունակելու ենք»,- գրել է նախարարը:
--00—ՅՄ