Ստամբուլում հայկական վարժարանի վրա հարձակում չի եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

ԳԳԳԳ

Ստամբուլում հայկական վարժարանի վրա հարձակում չի եղել։ «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասաց, որ արդեն 10 տարի է Տատյան վարժարանը այլ տեղում է գործում։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 22-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի շենքերից մեկի վրա։ Նշվում էր, որ այնտեղ գործում է Տատյան հայկական վարժարանը։ Զինված հարձակման հետևանքով կոտրվել են շենքի ապակիները, իսկ պատերին` փամփուշտի հետքեր նկատվել։ Հարձակում գործածները ձերբակալվել են։

--00—ԼՀ