Փաստաբանի հետ մեկուսարանում կամ դատարանում առանձնազրույց եմ ուզում ունենալ․ զորմասի գործով մեղադրյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News 

5231184344947746555

Կան բաներ, որոնք չեմ կարող հարապարակային ասել, ուզում եմ առանձին հանդիպել պաշտպան Նորիկյանի հետ։ Այսօր այս մասին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը։

«Ես էսքան ժամանակ հարգել եմ զոհված զինծառայողների հիշատակը, նրանց ծնողներին ընդունել եմ որպես ծնող։ Էսքան ժամանակ ձեն չեմ հանել։ Բայց ծնողներից մեկը, չեմ ուզում անուն տալ, հարցազրույց է տվել և ասել, որ երբ դատական նիստի նկարահանումը դադարեցվեց, Եղիշե Հակոբյանը խոսել է թմրամիջոցների մասին և հասարակությանը լրիվ ուրիշ նկարագիր է տվել։ 

Նկարահանման անջատվելու հարցը ես անցած անգամ հիմնավորեցի․ այդեղ խոսվում էր ծնողի կողմից թմրամիջոց ու ալկոհոլ բերելու մասին, անձնակազմի ու անալիզ հանձնելու մասին։ Բայց ոնց որ դուրս ենք գալիս, հարցազրույց ենք տալիս, մարդիկ էլ ուրիշ պատկերացում են կազմում։

Մեկուսարանում կամ դատարանում ուզում եմ փաստաբան Նորայր Նորիկյանի հետ առանձնազրույց ունենալ»։, - նշեց Հակոբյանը։

 

--00—ԱՊ