ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել նախագահ Դրաուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին՝ նշելով, որ երկրները միասին կաշխատեն բոլոր ոլորտներում արդյունավետ երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ, հայտնում են Կրեմլից։
«Ռուս-հնդկական հարաբերությունները առանձնահատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերային բնույթ ունեն: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք հետևողականորեն զարգացնել արդյունավետ երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև կառուցողական փոխգործակցությունը միջազգային հարցերում: Սա, անկասկած, համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների հիմնարար շահերին և համահունչ է արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը»,- ասված է հեռագրում։
Պուտինը հավելել է, որ 75 տարի առաջ ուժի մեջ մտած Հնդկաստանի սահմանադրությունը հիմք է դրել արդյունավետ պետական ինստիտուտների կառուցման և երկրի ազատ ժողովրդավարական զարգացման համար։ Ինչպես նշել է ՌԴ նախագահը, այդ ժամանակից ի վեր Հնդկաստանը հասել է ընդհանուր առմամբ ճանաչված հաջողությունների սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում և արժանացել է բարձր հեղինակության համաշխարհային ասպարեզում:
--00—ՅՄ