ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է New York Times-ը։
«Թրամփը նաև ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խոսել իր հետ, և որ երկու առաջնորդները շուտով կխոսեն»,- ասվում է հրատարակության մեջ։
Այս շաբաթ Պուտինը հայտարարեց Թրամփի հետ զրուցելու պատրաստակամության մասին երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ցանկանում է անհապաղ հանդիպել Պուտինի հետ և ազդանշաններ է ստանում, որ Ռուսաստանի առաջնորդը ցանկանում է անել նույնը։
--00—ՅՄ