ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Բրիտանական Give me Sport-ը հրապարակել է պատմության լավագույն բրազիլացի ֆուտբոլիստների վարկանիշը, փոխանցում է armsport.am-ը։
Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է աշխարհի միակ եռակի չեմպիոն, լեգենդար հարձակվող Պելեն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է հարձակվող Ռոնալդոն, ով Բրազիլիայի հավաքականի հետ երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և երկու անգամ արժանացել «Ոսկե գնդակի»: Վարկանիշային աղյուսակում Գարինչան երրորդն է։
Լավագույն բրազիլացիների վարկանիշը.
Պելե
Ռոնալդո
Գարինչա
Ռոնալդինյո
Ռիվալդո
Ռոմարիո
Նեյմար
Զիկո
Դիդի
Ժաիրզինյո
Նշենք, որ Նեյմարն այս ցանկում միակ ֆուտբոլիստն է, ով այս պահին շարունակում է կարիերան։ Բրազիլացին վերջերս պաշտոնապես վերադարձավ «Սանթոս»:
--00—ԼՀ