ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Դեմ ենք պարտադիր հայտարարագրմանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Մենք դեմ ենք պարտադիր հայտարարագրմանը, որովհետև այդպես՝
Կառավարությունը մտնում է քաղաքացու գրպանը,
Ստեղծում է անտեղի հարկերի հիմք, որը հարկման ենթակա չէ,
Դառնում է մարդկանց կառավարելու և վախեցնելու գործիք։
Տեղեկություն են ստանում բանկային գաղտնիքի վերաբերյալ, ինչն անթույլատրելի է»,- գրել է Սարսգյանը։
Նաիրի Սարգսյանն առաջարկում է քննարկում հայտարարագրման վտանգավոր հետևանքների, հետագա քայլերին մասին։
«Ի՞նչ է մեզ սպասվում իրականում։ Եկեք այս հարցի պատասխանն ստանանք միասին։ Փետրվարի 5, 19:00 Անի Պլազա, Անի սրահում քննարկելու ենք
Հայտարարագրման վտանգավոր հետևանքները,
Ինչպես են իշխանությունները կեղծում և մանիպուլացնում իրականությունը,
Արդեն գրանցած հաջողությունները և հետագա քայլերը։
Շարունակում ենք պայքարը, շարունակում ենք մինչև չեղարկում»,- գրել է նա։
Գրանցման համար կարող եք անցնել նշված հղումով՝ https://forms.gle/otCsfBUqqD4Pq8S96։
--00—ՍՊ