Չարլզ III-ը կնկարահանվի վավերագրական ֆիլմում․ The Times

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

1662661814432347_Uh6i4Z1Z

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը վավերագրական ֆիլմում է նկարահանվում ամերիկյան Amazon ընկերության սթրիմինգ ծառայության համար։ Ինչպես հայտնել է Նորին Մեծությանը մոտ կանգնած աղբյուրը The Times թերթին, ֆիլմը նվիրված է լինելու միապետի բարեգործական և բնապահպանական նախաձեռնություններին։

Հրատարակության աղբյուրի համաձայն՝ նկարահանումները սկսվել են հունվարին Շոտլանդիայի արևմուտքում՝ Չարլզ III-ի սիրելի նստավայրում՝ Դամֆրիզ Հաուսում, իսկ պրեմիերան նախատեսված է հաջորդ տարի։

Նախկինում միապետի մասնակցությամբ վավերագրական ֆիլմերը նկարահանվում էին միայն BBC-ի և ITV-ի կողմից:

--00—ՅՄ