Գողության դեպք՝ Աբովյան քաղաքում. անհայտ անձը կամ անձինք թալանել են շենքի բակում կայանված մեքենան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

photo_2025-02-04_11-34-18

Այսօր՝ փետրվարի 4-ին, հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի 7-րդ շենքի բակում կայանված ավտոմեքենան թալանել են:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թալանել են նշված շենքի բնակչին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան՝ տուժողին պատճառելով մոտ 3 միլիոն դրամի վնաս:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ