ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Մինչև Պրահայի փաստաթուղթը ինչի Արցախը ո՞րտեղ էր, Ինդոնեզիայո՞ւմ էր Այս մասին այսօր 24News-ի հետզրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Միջազգայնորեն ճանաչված Արցախը էդքան տարի ո՞րտեղ էր, Ինդոնեզիայո՞ւմ էր, սաղ աշխարհն ասում էր՝ Ադրբեջանի կազմում ա, Ձեր նախկին իշխանություններն ու Ձեր Ղարաբաղի իշխանություններն ասում էին՝ Ադրբեջանի կազմում ա։ Էնտեղի ղեկավարությունը քաղաքական դիվիդենդ ա ուզեցել, ոչ թե փորձել ա խնդիրը լուծել։ Բա որ ասում էին՝ բացեք, թող հումանիտար օգնություն գա, պատասխանում էին՝ չէ, չենք թողնի, դրա անունն ի՞նչ ա, չեք հիշո՞ւմ, որ ճանապարհը փակեցին, Արայիկ Հարությունյանն էլ խնդրում էր, էդ սաղ հրահրվեց», - ընդգծել է ՔՊ պատգամավորը։
--00—ԱՊ