Վենսը չի բացառել ԱՄՆ զինվորականների ուղարկումը Ուկրաինա և նոր հակառուսական պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

photo_2025-02-14_11-44-10

Միացալ Նահանգները չի բացառում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, ինչպես նաև ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ 

Նրա խոսքով՝ Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը Վաշինգտոնի կողմից «դիտարկվում է» այն դեպքում, եթե Մոսկվան հրաժարվի կարգավորել հակամարտությունը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է Ռուսաստանի դեմ օգտագործել «ներգործության տնտեսական լծակներ և, իհարկե, ներգործության ռազմական լծակներ»։

ԱՄՆ փոխնախագահը կարծում է, որ դեռ շատ վաղ է խոսել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից։ Ըստ Վենսի՝ այդ խնդիրը, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանների հարցը կքննարկվեն բանակցություններում։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ