ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Մերձավանում զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ հավելելով, որ այժմ կալանքի տակ է գտնվում չորս անձ։
«Վարույթն իրականացնող մարմինն առ այժմ չի հստակեցնում, թե ով է կալանավորված անձը և ինչ մեղադրանքով է կալանավորվել, արդյո՞ք այն անձանցից մեկն է, որին իրավապահները փնտրում էին։ Այդուհանդերձ, կարող ենք արձանագրել, որ քրեական հետապնդում իրականացվում է 9 անձի նկատմամբ, իսկ վերաքննիչ դատարանը չի փոխել տնային կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցները»։
Հիշեցնենք, որ զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ:
«Կա մեկ զոհ և մեկ վիրավոր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի հանգամանքները պարզվում են»,- հայտնել էին ՆԳՆ-ից:
--00—ՅՄ