Ձնահյուսի տակից դուրս եկած բոլոր 8 անձինք հոսպիտալացվել են՝ միջին և թեթև պոլիտրավմաներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

գ

Ձնահյուսի տակից դուրս եկած բոլոր 8 անձինք հոսպիտալացվել են, բժիշկները նրանց մոտ նախնական ախտորոշել են միջին և թեթև պոլիտրավմաներ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք՝ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։  24News-ին հայտնել են ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարար վարչությունից, որ արշավախմբի բոլոր անդամները Իսպանիայի քաղաքացիներ են։                                                          
 

 --00—ՍՊ