ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մեծամորի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուներին և հայտնվել գնացքի գծերի վրա։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 ուղևորներ հետազոտման նպատակով դիմել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են բուժօգնության դիմած ուղևորների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ