Նյուքասլը դարձավ Անգլիայի լիգայի գավաթակիր՝ սենսացիոն հաղթանակ տանելով Լիվերպուլի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News 

55

Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում «Նյուքասլ Յունայթեդն» այսօր մրցել է «Լիվերպուլի» հետ և 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել՝ նվաճելով տիտղոսը: Հանդիպումը կայացել է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Այս մասին հայտնում է Armsport-ը։

Հանդիպման հաշիվը բացվել է միայն 45-րդ րոպեին. գոլի հեղինակ է դարձել Դեն Բյորնը: Երկրորդ կեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, Ալեքսանդր Իսակը կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Մերսիսայդցիների կազմում մեկ գնդակ ետ է բերել Ֆեդերիկո Կյեզան՝ 90+3-րդ րոպեին:

Մրաշարի կիսաեզրափակիչ փուլում «Լիվերպուլը» հաղթել էր «Տոտենհեմին»՝ ընդհանուր 4-1 հաշվով առավելության հասնելով լոնդոնյան ակումբի նկատմամբ։ Նույն փուլում «Նյուքասլը» դուրս էր թողել «Արսենալին»՝ երկու հանդիպումների արդյունքում հաղթելով 4-0 հաշվով։


 



 

 --00—ԱՊ