ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է պահպանեն միմյանց տարածքային ամբողջականությունը, Իրանը դա շատ է կարևորում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

987

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է երկու հարևան երկրներին և ժողովուրդներին խաղաղության համաձայնագրի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը։ 

«Իրանը միշտ ողջունել է խաղաղության, մերձեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում, հատկապես հարևանների միջև՝ պահպանելով երկրների տարածքային ամբողջականությունը»։  

Առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքիանն իր գոհունակությունն է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք են բերել համաձայնություն խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Կարևոր է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հստակ վճռականությունը՝ արագացնելու երկկողմ համաձայնագրերի իրականացումը տարբեր ոլորտներում։  

 Նիկոլ Փաշինյանը զրույցի ընթացքում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի ընթացքը՝ գնահատելով Իրանի դերն ու աջակցությունը այս համաձայնագրի ձեռքբերման գործում՝ հավելելով.  

«Հայաստանի վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Փեզեշքիանին նոր ժամանակաշրջանում երկկողմ հարաբերություններում զարգացում և դինամիկա ապահովելու համար և ընդգծել իր երկրի շահագրգռվածությունն ու վճռականությունը՝ կյանքի կոչելու երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։»։

Հիշեցնենք, որ առավոտյան տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ կառավարությունը։


 

 

 --00—ԱՊ