Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի. «Գազպրոմ Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

image_750x_634d8c7d1f1f5

«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 18-ին` ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:

--00—ՅՄ