«Խաղաղության» թուղթը միակողմանի վերջնագիր է՝ Նիկոլ Փաշինյանի աթոռի և անվտանգության դիմաց․ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

AA

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

«Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին իրավունք  չի տվել արցախահայությանը զրկել հազարամյակների բնօրրանից և դատարկված Արցախը նվիրել ագրեսորին։

Նիկոլ Փաշինյանն իրավասություն և համարժեք լեգիտիմություն չունի հայ ժողովրդի  հավաքական ապագայի հաշվին հերթական կապիտուլյացիայի ենթարկելու Հայաստանը։

«Խաղաղության» կոչվող թուղթը հայ ժողովրդի համար ինքնասպանական, միակողմանի վերջնագիր է՝ Նիկոլ Փաշինյանի աթոռի և սեփական անվտանգության դիմաց»։
 

--00—ՍՊ