ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Ադրբեջանից կրկին հայտարարել են՝ խաղաղության համաձայնագրի համար պետք է փոխվի Հայաստանի սահմանադրությունը։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը նշել է, թե Իլհամ Ալիևի հայտարարությունը չպետք է ընկալվի որպես Ադրբեջանի պահանջ Հայաստանի տարածքի նկատմամբ․ ««Արևմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունենք այն հողերը, որոնց մեծամասնությունը պատմականորեն եղել են ադրբեջանցիները։
Հայաստանում չեն վստահում Ադրբեջանի առաջնորդին, իսկ մենք չենք վստահում Հայաստանին։ Ցավոք, մենք լուրջ եւ հիմնավորված մտահոգություն ունենք նրանց իրական մտադրությունների վերաբերյալ», - ասել է նա։
--00—ՍՊ