Լավրովն ու Ֆիդանը հանդիպել են․ քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

0412259546fc3826584efc8fe4410c9b943a1f

Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ քննարկվել են երկկողմ կապերը, էներգետիկ համագործակցությունը, Սև ծովի նավագնացության անվտանգությունը, Ռուսաստան-Ուկրաինա հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և Գազայում տիրող իրավիճակը

--00—ՅՄ