ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դիմել է Վատիկանի Արևելյան Կաթոլիկ Եկեղեցիների բաժանմունքի ընդհանուր պատասխանատուին՝ Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում անցկացված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովի վերաբերյալ։
Կիլիկիո կաթողիկոսության հաղորդմամբ, Արամ Առաջինը ցավ է հայտնել, հայտարարել է, որ այդ գիտաժողովը կազմակերպվել է միակողմանի, այնտեղ քննարկված նյութերն ու դասախոսությունները, հատկապես հայ եկեղեցու հետ աղերս ունեցող նյույթերի, հայ դասախոսների բացակայությունը, բացահայտ անարդարություն է պատմական ճշմարտության դեմ։
Արամ Առաջինը հիշեցրել է Ադրբեջանի իշխանության կողմից կազմակերպված Արցախի հայ ժողովրդի բռնի տեղահանությունը, որը այդ երկրի ցեղասպան քաղաքականության արդյունք է։
Արամ Առաջինը, ընդգծելով Վատիկանի իշխանությունների դրական մոտեցումն Արցախի հայությանն առնչվող հարցերի նկատմամբ, նշել է՝ վստահ են, որ Վատիկանի իշխանությունները չեն կիսում հիշյալ համագումարի միակողմանի և սխալ մոտեցումները։
--00--ԱՀ