ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Ծննդատների փակման փաստը վատ եմ գնահատում, քանի որ մենք այսօր ուզում ենք, որ ներգաղթ, տնտեսական հեղափոխություն լինի, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Եթե հիվանդանոցը սպասարկում է 30-35 գյուղի, ծննդատան փակումը ճիշտ չէ։ Ընդհակառակը, դրանք պետք է պահվեն և զարգացվեն։ Դա անելու բան չի, որ անում են», - նշել է ԲՀԿ առաջնորդը։