ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Գերատեսչությունը հավաստիացնում է, որ Airbus А320-ը ուրբաթ առավոտյան՝ ժամը 7.35-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 5.35-ին), դուրս է եկել Կոլցովո օդանավակայանից, բայց մոտ մեկ ժամ հետո ինքնաթիռը, որի մեջ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ կային, ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան։
ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը գրում է, որ Եկատերինբուրգից Երևան թռչող ինքնաթիռը հետ է դարձել անսարք կանգնակի տվիչի պատճառով, որն սկսել է ահազանգել, ոչ ոք չի տուժել:
«Բարձրություն հավաքելու ընթացքում կանգնակների անսարքության տվիչը սկսել է ահազանգել, այդ առնչությամբ օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վերադարձնել ինքնաթիռն օդանավակայան... Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում։ Ուղեւորները, անձնակազմի անդամները չեն տուժել։ Օդանավը չի վնասվել»,- ասվում է հաղորդագրությունում։
Քննչական վարչությունը սկսել է փաստի ստուգումները, գերատեսչության աշխատակիցները պարզում են պատահածի պատճառներն ու հանգամանքները։