ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած ազգությամբ չինացի երկու անձինք դուրս են գրվել հիվանդանոցից: Այդ մասին «Արմենպրես»-ին ասել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Կորոնավիրուսի հետ կապված հետազոտությունները եղել են բացասական: Չինացիները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել»,-ասել է Ալինա Նիկողոսյանը, նաև տեղեկացրել, որ չինացիները հիվանդանոց են տեղափոխվել օրեր առաջ, նրանց մոտ եղել են մրսածության նշաններ:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտի լաբորատոր հետազոտությունները թե՛ կորոնավիրուսի, թե՛ գրիպի նկատմամբ եղել են բացասական: Հայաստանը փետրվարի 2-ին հայտարարեց, որ արդեն ունի կորոնավիրուսի ախտորոշման 200 թեստ: