ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել է, թե որ դեպքում հանրաքվեի անցկացնելու մասին նախագահի որոշումը կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում:
«Եթե ԱԺ-ի պատգամավորների 1/5-րդը դիմի ՍԴ՝ վիճարկելով նախագահի որոշումը կամ հրամանագիրը, ապա Սահմանադրական դատարանն է լինելու այն սուբյեկտը, որը որոշելու է կասեցնե՞լ, թե՞ ոչ այս գործընթացը», - ասել է Վլադիմիր Վարդանյանը:
Նշենք, որ փետրվարի 9-ը ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր նշանակելով ապրիլի 5-ը։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: