ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Դատախազությունը որոշել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը կրկին վերադարձնել քննիչին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Դատախազությունը որոշեց` Ա. Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը կրկին վերադարձնել քննիչին, կրկին բավարարելով մասնակի իմ բողոքը։ Չափազանց կարևորում եմ Դատախազության սույն գործով նման դիրքորոշումը և սկզբունքային որոշումը։ Ամբողջ որոշումը ստանալուն պես հավելյալ անդրադարձ կկատարեմ»: