ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Սահմանադրական դատարանը փետրվարի 18-ի հերթական նիստում Ոստիկանության օրենքի դրույթներից մեկը հակասահմանադրական է ճանաչել։
Նիստում քննվում էր ՀՀ Վարչական դատարանի դիմումի հիման վրա Ոստիկանությունում ծառայության մասին ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ ոստիկանության ծառայողի կրոնական կազմակերպության անդամ լինելու արգելքի մասով սահմանադրության համապատասխանության հարցը։
ՍԴ հերթական նիստից կրկին բացակայում էր դատավոր Վահե Գրիգորյանը։