ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Գետադարձերի ու Վեստսարգիսների ժամանակը ցավոք չի անցել: Սեփական սրբադասման նողկալի մոլուցքով տարված ամեն ինչ ոչնչացնողներդ անպատիժ չեք մնալու: Ես սուրբ չեմ, ես ոչ մեկիդ ոչինչ խուրհուրդ տալու իրավունք միգուցե չունեմ, բայց ես իմ երկրին եմ ծառայում, ծառայում եմ իմ պետությանը, որը այլևս հավերժ է, հավերժ է նաև իմ ընկերների արյամբ: Միգուցե ոմանց համար դժվար է հասկանալ, ինչ է նշանակում ծառայել գերագույն գաղափարին, բայց կա նման մարդկանց համախումբ, սպաներ են կոչվում: Բոլորս չէ, որ իդեալական ենք, սխալներ ունենք, թերություններ, իրար հետ էլ միշտ չէ որ համերաշխ ենք, բայց հաստատ երկրի համար տալիս են ամեն ինչ ու կտանք նաև կյանքներս:
Ես կարգախոս ունեմ, որով ապրում եմ.
Իմ կյանքն իմ ուխտն է, իսկ պատիվս հավատարմությունը:
Հ.Գ. Երբ զորքերում մարդ է մահանում, այն էլ ոչ հակառակորդի կրակից, ոչ մի աղաղակող մեղանից շատ չի տանջվում այդ ամենից: Հարազատներից հետո ամենաշատը այդ ամենից տառապում է հենց մենք, մեր կյանքը բառիս բուն իմաստով կարճանում է ամեն մահից հետո:
Հ.Գ. երկրորդ
Խորհուրդ կտամ այս ֆիլմը նայել»: