ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել ՀՀ 35 քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել ՀՀ 35 քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ»,- հավելեց խոսնակը:
Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 47-ի, գրանցվել է մահվան 12 դեպք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ որոշում է կայացվել՝ դադարեցնելու ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: